Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երևի թե ձեռնպահ մնա

Երևի թե ձեռնպահ մնա
04.03.2015 | 12:32

Ըստ որոշ տեղեկությունների, ԲՀԿ-ն այսօր ձեռնպահ է քվեարկելու ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքում կառավարության լրամշակած փոփոխություններին: Որքան են հավաստի այս տեղեկությունները, պարզ կդառնա մի քանի ժամ հետո, սակայն այս պահին, կարծում ենք, դրանք տրամաբանական են: Այսպիսով, ԲՀԿ-ն, մի կողմից, ժողովրդի աչքում կպահպանի իր ընդդիմություն լինելու հավանականությունը, մյուս կողմից՝ խիստ ընդդիմություն չի լինի կառավարությանը: Ի դեպ, ԲՀԿ-ի այսօրվա քվեարկության արդյունքներին սպասում են ոչ միայն առևտրականները, այլև քաղաքագետները:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ